1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1.1. Օգտատիրոջ գրանցումը «Բարամի Լոջիսթիքս» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) www.Buyforyou.am-ի պաշտոնական ինտերնետային էջում անվճար է: Գրանցվելուց հետո հաճախորդին տրվում է անհատական համար, որն ուղեկցում է բեռնափոխադրումները, մաքսային փաստաթղթերը և ընկերության տվյալների բազան: 1.2. Գրանցման ժամանակ հաճախորդի կողմից նշված կոնտակտային տվյալները գաղտնի են, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքը պահանջում է այդ տեղեկատվության հրապարակումը կամ դրա փոխանցումը որևէ այլ ձևով: 1.3. Սույն Պայմանագիրը կարգավորում է Կողմերի միջև հարաբերությունները, որոնք ծագել են Ընկերության կողմից հաճախորդի բեռնափոխադրումների և առաքման ծառայության ընթացքում: Ընկերությունն ապաhովում է հաճախորդի կողմից ուղարկած և Ընկերության պահեստ մուտք գործած բեռների փոխադրումը դեպի Հայաստան, ինչպես նաև ինտերնետից գնումներ կատարելու և իր անունով ցանկացած այլ ծառայության մատուցում՝ օգտատիրոջ հաշվին: 1.4. Տարընթերցումների կամ հակասությունների առաջացման դեպքում գերակայությունը տրվում է հայերեն լեզվով կազմված տարբերակին: 2. ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ, ԱՌԱՔԱՆՈՒ ՔԱՇԻ ԿԼՈՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ 2.1. Օդային փոխադրումներ 2.1.1. Տրանսպորտային արժեքը հաշվարկվում է ծանրոցների իրական քաշով, բացառությամբ այն դեպքերի, երբ ծանրոցների քաշը և չափը գերազանցում են ծանրոցների բնորոշ չափերը և քաշը: Հաճախորդը, Ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հաշվիչի միջոցով, պարտավոր է հաշվարկել ծանրոցների (բեռնափոխադրումների) արժեքը, քանի որ բոլոր ծանրոցների փոխադրման գինը անհատական է, հաշվիչը միակ միջոցն է փոխադրման գինը սահմանելու համար: 2.1.2. Սահմանվում են նվազագույն փոխադրման արժեքներ՝ ԱՄՆ-ից 1400 դրամ, Չինաստանից 490 դրամ: 2.1.3. Եթե բեռնափոխադրման քաշը գերազանցում է 30 կգ-ը, ապա փոխադրման արժեքը հաշվարկվում է՝ հաշվի առնելով ծավալի չափերը: 2.1.4. Եթե ծանրոցների երկարությունը/լայնությունը/բարձրությունը գերազանցում է 60 սմ-ը, ապա դրույքաչափը հաշվարկվում է դրա ոչ ստանդարտ չափսերի հիման վրա: Խնդրում ենք նախապես հաշվարկել արժեքը՝ հաշվիչի միջոցով, կամ դիմել մեր մասնագետի օգնությանը: 2.1.5. Կողմերի միջև գնի կարգավորումը կատարվում է բեռնափոխադրումների ցանկացած փուլում: 2.2. Ծովային փոխադրումներ 2.2.1. Տրանսպորտային արժեքը հաշվարկվում է ծանրոցների իրական քաշով, բացառությամբ այն դեպքերի, երբ ծանրոցների քաշը և չափը գերազանցում են ծանրոցների բնորոշ չափերը և քաշը: Հաճախորդը, Ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հաշվիչի միջոցով, պարտավոր է հաշվարկել ծանրոցների (բեռնափոխադրումների) արժեքը, քանի որ բոլոր ծանրոցների փոխադրման գինը անհատական է, հաշվիչը միակ միջոցն է փոխադրման գինը սահմանելու համար: 2.2.2. Եթե ծանրոցների երկարությունը/լայնությունը/բարձրությունը գերազանցում է 60 սմ-ը, ապա դրույքաչափը հաշվարկվում է դրա ոչ ստանդարտ չափսերի հիման վրա: Խնդրում ենք նախապես հաշվարկել արժեքը՝ հաշվիչի միջոցով, կամ դիմել մեր մասնագետի օգնությանը: 2.2.3. Սահմանվում են նվազագույն փոխադրման արժեքներ՝ ԱՄՆ-ից 11,000 դրամ: 2.3. Սակագին և վճարման այլ պայմաններ 2.3.1. ԱՄՆ-ից Հայաստան օդային բեռնափոխադրման դեպքում սահմանվում է 1կգ-ի դիմաց 4100 դրամ սակագինը, բացառությամբ փխրուն համարվող ապրանքերից, որոնք մեր ԱՄՆ պահեստ մուտք են գործում հատուկ տարբերակող (Fragile) նշանով: 2.3.2. ԱՄՆ-ից Հայաստան օդային բեռնափոխադրման դեպքում Փխրուն համարվող ապրանքերի կամ հեղուկ պարունակող ապրանքերի սակագինը կազմում է 1կգ-ի դիմաց 4900 դրամ: 2.3.3. ԱՄՆ-ից Հայաստան ծովային բեռնափոխադրման դեպքում սահմանվում է 1կգ-ի դիմաց 1100 դրամ սակագինը, եթե չի կիրառվում գերծավալային դրույքաչափ: 2.3.4. Չինաստանից Հայաստան օդային բեռնափոխադրման դեպքում սահմանվում է 1կգ-ի դիմաց 4900 դրամ սակագինը, եթե չի կիրառվում գերծավալային դրույքաչափ: 2.4. Գործում է բեռնափոխադրման արժեքի կլորացում, վերջնական արժեքը կլորանում է 100 դրամով: 2.5. Ծավալային քաշը հաշվարկվում է միջազգայնորեն ընդունված հետևյալ բանաձևով՝ Երկարություն X Լայնություն X Բարձրություն / 6000 (սմ / կգ): 3. ՎԵՐԱՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ 3.1. Այն դեպքում, երբ բեռի փաստացի և/կամ ծավալային քաշի նվազեցման կամ համախմբման անհրաժեշտություն է առկա, Ընկերությունը իր հայեցողությամբ իրավունք ունի պահեստում վերափաթեթավորել բեռը: 3.2. Այս դեպքում վերափաթեթավորումը կատարվում է անվճար: 4. ԱՌԱՔՄԱՆ ԵՎ ՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ 4.1. Փոխադրման տևողությունը կազմում է մոտավորապես 5-10 աշխատանքային օր՝ բեռի մեր պահեստներ մուտք գործելուց հետո: Հաճախորդը կարող է տեղեկատվություն ստանալ իր անձնական էջում առաքանու կարգավիճակի մասին: 4.2. Ժամկետների հաշվարկի սկիզբ է համարվում բեռը Ընկերության համապատասխան արտասահմանյան պահեստ մուտքագրման (ներքին համակարգ բեռի սկանավորման) օրը, իսկ ժամկետի ավարտման պահ է համարվում բեռը Ընկերության երևանյան հիմնական ստացման վայր մուտքագրման (ներքին համակարգ բեռի սկանավորման) օրը: 4.3. Ժամկետների հաշվարկի մեջ չեն մտնում ՀՀ տարածքում կամ մաքսային հսկողության համար բեռը լրացուցիչ հսկողության կամ զննության համար պահելը: 4.4. Բեռը պահեստ մուտք լինելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում անցնում է սկանավորում: 4.5. Ընկերությունը իրականացնում է բեռների տեղափոխման հետագծելիության (tracking) ծրագրային ապահովում հաճախորդների համար: 4.6. Հաճախորդը համաձայն է, որ սույն Ընդհանուր պայմանների և դրույթների 4.2 կետով նախատեսված դեպքերում բեռի ուշացման համար իրավունք ունի հատուցման դիմում ներկայացնել Ընկերությանը, սակայն համաձայն է և ընդունում է, որ բոլոր դեպքերում մասնակի կամ ամբողջական հատուցման հարցը լուծվում է Ընկերության հայեցողությամբ և հաճախորդը պարտավորվում է ընդունել Ընկերության համապատասխան որոշումը որպես վերջնական և չբողոքարկել այն: 4.7. Ընդհանուր պայմանների եւ դրույթների 4.6 կետի պահանջը Հաճախորդի կողմից խախտելու և Ընկերության համապատասխան որոշումը բողոքարկելու դեպքում Հաճախորդը կրում է բողոքարկման ընթացքի ու արդյունքների հետ կապված Ընկերության բոլոր ծախսերը՝ ներառյալ պետական տուրքեր, փաստաբանական և այլ ծախսեր: 4.8. Բեռնափոխադրման ժամկետները կրում են կողմնորոշիչ բնույթ: Բեռնափոխադրման ժամկետները հատկապես կարող են տարբերվել՝ պայմանավորված սեզոնային ծանրաբեռնվածությամբ (նոյեմբերի 11-ին, սև ուրբաթին հաջորդող ժամանակահատվածներում, չինական ուղղության դեպքում չինական Ամանորն ընդգրկող ժամանակահատվածում), անհաղթահարելի ուժի ազդեցության հետ կապված հանգամանքներում: Բեռնափոխադրման ժամկետի խախտման համար մասնակի կամ ամբողջական փոխհատուցում Ընկերությունը տրամադրում է միայն սեփական հայեցողությամբ՝ պայմանավորված ուշացման պատճառներով: 5. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ 5.1. Բեռի կորուստի կամ վնասման համար պատասխանատվությունը Ընկերությունը կրում է սկսած այն պահից, երբ պահեստը ընդունում է այն՝ սքանավորելով և նույնականացնելով բեռը: 5.2. Կողմերը համաձայնում և ընդունում են, որ Ծառայության մատուցման ընթացքում Բեռի վնասման կամ կորստի համար Ընկերությունը կրում է պատասխանատվություն (փոխհատուցում է) առավելագույնը Բեռի գնի (ինվոյսային արժեքի) չափով: Ընդ որում յուրաքանչյուր դեպքում պատասխանատվության (փոխհատուցման) վերջնական չափը սահմանում է Ընկերությունը և այն ենթակա չէ վիճարկման: 5.3. Բոլոր դեպքերում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Բեռի որևէ թաքնված թերության կամ վնասվածքի համար, ինչպես նաև Բեռի արտաքին վնասվածքների համար, եթե բեռի փաթեթավորումը/արկղը/տուփը չի վնասվել Բեռնափոխադրման կազմակերպման ընթացքում կամ եթե փաթեթավորման/արկղի/տուփի վնասման ու բեռի արտաքին վնասվածքի միջև պատճառահետևանքային կապ առկա չէ: 5.4. Հաճախորդը պարտավոր է ստանալ Հայաստան փոխադրված Բեռը, իսկ հրաժարվելու դեպքում Հաճախորդը պարտավոր է Ընկերությանը մեկ շաբաթյա ժամկետում վճարել բեռնափոխադրման կազմակերպման արժեքն ամբողջությամբ: 5.5. Հաճախորդը բեռի արտաքին տեսքի փոփոխված լինելու կամ արտաքին վնասվածքի հայտաբերման դեպքում, պարտավոր է տեղեկացնել մինչև «Բարամի Լոջիսթիքս» ՍՊԸ գրասենյակից դուրս գալը, այլապես հետագայում ներկայացված փաստերը հիմք չեն ընդունվելու և չեն փոխհատուցվելու: 6. ԲԵՌԻ ԺԱՄԱՆՈՒՄ 6.1. Հաճախորդը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ «Բարամի Լոջիսթիքս» ՍՊ ընկերության միջոցով Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պահանջով առաքանու մաքսային զննման գործընթացին «Բարամի Լոջիսթիքս» ՍՊ ընկերությունը («Բարամի Լոջիսթիքս» ՍՊ ընկերության աշխատակիցները) լինեն Հաճախորդի լիազորված անձը ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչություններում: Հաճախորդն անվերապահորեն ընդունում է առաքանու մաքսային զննման գործընթացում «Բարամի Լոջիսթիքս» ՍՊ ընկերության («Բարամի Լոջիսթիքս» ՍՊ ընկերության աշխատակիցների) կողմից կատարված գործողությունների՝ իր անունից և ի շահ իրեն կատարված լինելը: 6.2. Բեռը Հայաստանի Հանրապետություն հասնելուց հետո Ընկերությունը այդ մասին ծանուցում է Հաճախորդին՝ հաճախորդի անձնական էջում կամ էլ. փոստի միջոցով: 6.3. Ֆիզիկական անձանց բեռները դուրս են բերվում մաքսատնից և հանձնվում հասցեատերերին այն դեպքերում, եթե մաքսային մարմինների կողմից չեն առարկվում հայտարարագրված արժեքները, կամ բեռը չի հանդիսանում ֆիզիկական անձի կողմից ներմուծման համար արգելված ապրանքատեսակ: 6.4. Իրավաբանական անձանց՝ ոչ ԵԱՏՄ երկրներից առաքվող բեռները Ընկերության կողմից հանձնվում են պահպանության մաքսային տերմինալին, եւ մաքսազերծման գործընթացն իրականացվում է hաճախորդի կողմից: 6.5. Մաքսային տերմինալ Բեռի մուտքից 48 ժամը լրանալուց հետո մաքսային տերմինալի կողմից սահմանված են պահեստավորման եւ պահպանության վճարներ, որոնք, համաձայն Ընկերության կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի, ենթակա են վճարման Հաճախորդի կողմից: 6.6. Այն դեպքերում, երբ տեղափոխվող Բեռը ենթակա է մաքսազերծման (մաքսավճարի, հարկերի կամ այլ պարտադիր վճարների գանձման), և տվյալ մաքսավճարը/վճարումն Ընկերության կողմից կատարվում է իր միջոցների հաշվին (Հաճախորդի փոխարեն կամ Հաճախորդի կողմից չվճարման պատճառով), Հաճախորդը պարտավոր է 1 (մեկ) ամսվա ընթացքում կատարել համապատասխան վճարումը Ընկերությանը: Նշված 1 (մեկ) ամսվա ժամկետը լրանալուց հետո, վճարումը չկատարվելու դեպքում, Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ամբողջությամբ տնօրինել տվյալ Բեռը (այդ թվում՝ իրացնել, իրացումից ստացված միջոցներով ծածկել կատարված ծախսերը կամ տնօրինել այն իր հայեցողությամբ)։ 7. ԲԵՌԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ 7.1. Նախքան Բեռի արտասահմանյան պահեստից դուրս գալը hաճախորդը պարտավոր է Ընկերության իր անձնական էջում հայտարարագրել Բեռի գնի (ինվոյսային արժեքի) մասին տեղեկությունը՝ ավտոմատիզացված կերպով մաքսային մարմիններին փոխանցելու համար: 7.2. Այն դեպքերում, երբ Բեռի համար հայտարարագիր լրացված չէ, ապա ընկերությունը չի իրականացնում բեռի փոխադրումը արտասահմանյան պահեստից: 7.3. Նախքան Բեռի ԱՄՆ պահեստ հասնելը, հաճախորդը պետք է իր անձնական էջում մուտք անի առաքանու բեռնակրման համարը, այլապես դա իրականացվում է մեր ԱՄՆ պահեստի աշխատակցի կողմից և գանձվում է 400 դրամ: 7.4. Հաճախորդը պատասխանատու է իր կողմից ներկայացված հայտարարագրի տվյալների ճշգրտության և ամբողջականության համար: Հայտարարագիրը սխալ, թերի կամ ոչ լիարժեք լրացնելու դեպքում դրանից բխող՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ողջ պատասխանատվությունը, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցների, տուգանքների և Ընկերությանը պատճառված վնասների հատուցման պարտավորությունը կրում է Հաճախորդը: 8. ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ 8.1. Ընկերությունը իր ծառայություններից օգտվելը խրախուսելու համար իր հայեցողությամբ կարող է տրամադրել բոնուսներ կամ զեղչեր: 8.2. Բոնուսները կարող են տրամադրվել հաճախորդի հաշիվը համալրելու տեսքով: 8.3. Բոնուսները հաճախորդի կողմից կարող են օգտագործվել միայն հաջորդող բեռնափոխադրումների ծառայության վճարման ժամանակ և ենթակա չեն կանխիկացման: 9. ԲԵՌՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ 9.1. Հաճախորդը կարող է ստանալ առաքանին սկսած այն պահից, երբ Հաճախորդի անձնական էջում պատվերի համապատասխան տողում նշված կլինի «Պատրաստ Է Ստացման»: 9.2. Առաքանին 180 օր չստանալու դեպքում այն կարող է ճանաչվել տիրազուրկ միայն այն դեպքում, եթե հաճախորդը նախապես առնվազն երկու անգամ ծանուցվել է սույն կանոններում նշված ծանուցման եղանակներով: 9.3. Առաքանին Ընկերության Հայաստանի գրասենյակում 30 օրացուցային օրից ավել պահելու դեպքում, Ընկերությունը իր հայեցողությամբ իրավունք ունի սահմանել պահեստավճար՝ 30 օրացուցային օրը գերազանցած յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 200 դրամ, որը կգանձվի հաճախորդի անձնական հաշվից: 9.4. Հաճախորդն իր ցանկությամբ կարող է օգտվել «Առաքում Տուն» ծառայությունից: 10. ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ 10.1 Չինաստան * Մարտկոցներ: Լիթիում-իոնային մարտկոցներ և էլեմենտներ (թույլատրվում է, եթե գտնվում է սարքավորման մեջ և չի գերազանցում 100 վատտ հզորությունը): * Ալկոհոլ, օծանելիք: * Հոգեմետ նյութեր պարունակող նյութեր: * Ռադիոակտիվ պարագաներ: * Պայթունավտանգ նյութեր: * Դյուրավառ նյութեր: * Կտրող-ծակող ապրանքներ: * Դրոններ: * Զենք և զինամթերք, որսորդական պարագաներ, ինչպես նաև ոչ իրական կամ խաղալիք զենքեր: * Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր: * Սննդամթերք: * Թմրանյութեր: * Հատուկ ջերմաստիճան կամ այլ պայմաններ պահանջող ապրանքներ * Ծխախոտ և այլ ծխախոտային ապրանքներ։ IQOS, ծխախոտ, թութուն, էլեկտրոնային ծխախոտների բոլոր տեսակները։ * Կենդանիներ: Կենդանու կաշի կամ մորթի: * Ճնշում պարունակող սարքեր կամ առարկաներ: * Բույսեր, սերմեր, ծաղիկներ (թարմ և չոր): 10.2 ԱՄՆ * Հոգեմետ նյութեր պարունակող նյութեր: Պարտադիր է, որ դեղերը չլինեն հոգեմետ և չպարունակեն թմրանյութ: Հոգեմետ նյութեր չպարունակող դեղամիջոցներից թույլատրվում է առաքել 1 տարվա մեջ 5 տարբեր դեղամիջոցների՝ յուրաքանչյուրից 3 սպառողական փաթեթ: * Ռադիոակտիվ պարագաներ: * Պայթունավտանգ նյութեր:Զենք և զինամթերք, որսորդական պարագաներ: * Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր: * Թմրանյութեր: * Հատուկ ջերմաստիճան կամ այլ պայմաններ պահանջող ապրանքներ: * Կենդանիներ (բնական կաշի, բնական մորթի և այլն): Թարմացված է՝ 10․10․2026